ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները: Ամպերում ջրային գոլորշիները  սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք  կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:
  2. Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները: Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:
  3. Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:
  4. Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:
  5. Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդը լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրը  հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:
  6. Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։ Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:
  7. Գիշերը, երբ օդը  սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:
  8. Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:
  9. Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է:
  10. Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում: Անձրևը

Քամի․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը

Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ։

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին:

Լեռնահովիտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը:

տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ բրիզները ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոները իրենց ուղղությունը փոխում են տարին երկու անգամ։

Պասսատները- արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում:

Օրական երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը լեռնահովտային և Մուսսոնները քամիները։

Իրենց ուղղությունը երբեք չեն փոխում Պասսատները։

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ, ԲԱՇԽՈՒՄԸ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
  2. Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
  3. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:
    1. Բարոմետր։
  4. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:
    1. Օրինակ’ եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):
  5. Ի՞նչ է իզոբարը:
    1. Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չա­փել է Տորիչելլին 1649 թ.:
  6. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
    1. Նդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով։
  7. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:
    1. Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաս­տիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչ­վում է նորմալ մթնոլորտային ճնշում:

ՄԹՆՈԼՈՐՏ․ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:

2․ Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը:

3․ Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:

Մթնոլորտի վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

4․ Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:

Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր. ներքնոլորտ, վերնոլորտ ե ար­տաքին ոլորտ:

5․ Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է: Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասր: Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։

6․ Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:

Օզոնային շերտը: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթներր:

Մթնոլորտի տաքացումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից:Օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից, որովհետև թափանցիկ է։
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: 
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:Ջերմության, բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:

Ինքնաստուգում

Լրացրեք նախադասությունը.

  1. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ: Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր, օրինակ Բենգալյան ծոցը: Ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ, օրինակ Ջիբրալթարի նեղուցը:
  2. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ, և որոնք աղի։ Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ: Մեկ գրամից ավել աղեր պարունակող ջուրը կոչվում է աղի:
  3. Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց վտակներն են.
  4. Ըստ հոսակարգի, լճերը լինում են հոսուն եւ անհոս, ըստ քիմիական կազմի, ազի եւ քաղցրահամ.
  5. Որ գետերն են նավարկելի լեռնային, թե հարթավայրային։ Որ գետերն են արագահոս լեռնային, թե հարթավայրային։ Նավարկելի են հարթավայրային գետերը: Որ գետերն են արագահոս լեռնային, թե հարթավայրային։ Լեռնային գետերը ավելի արագահոս են:
  6. Օվկիանոսային ինչ հոսանքներ գիտեք։ Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը:
  7. Ջրոլորտի բաղադրամասերն են օվկիանոսները:
  8. Կղզիները դա ն ջրերը:
    Կղզիները դա չորս կողմից ջրերով շրջապատված ցամաքներն են, թերակզղիները դա դա երեք կողմից ջրով շրջապատված և մի կողմից ցամաքին կպած ցամաքի մասերն են, նեղուցները երկու ցամաքը իրարից բաժանող ջրերն են:

9.Ընտրեք ճիշտ տարբերակը.

Համաշխարհային օվկիանոսի մակերևույթին ջրի շարժման պատճառներից են,

ա) քամիները, անձրեւները, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

10.Ընտրեք ճիշտ պնդումերը:

ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են.

բ) Մակընթացություն եւ տեղատվություն առաջանում են Լուսնի եւ Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ.

գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները, դանդաղ.

ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա: Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալը Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև` մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:
  1. Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք: Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:
  2. Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները: Paint կամ մկարչական այլ ծրագրով նկարիր ջրի ճանապարհորդությունը։
  3. Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ: Ջրի շրջապտույտի նշանակությունը: Ջրի շրջապտույտը չափազանց կարևոր նշանակություն ունի Երկիր մոլորակի համար:Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանքը գոյություն չէր ունենա:Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու հա­մալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն ա­րագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ա­վելի արագ կթարմանան:

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐ. ԱՂԲՅՈՒՐՆԵՐ, ԱՐՏԵԶՅԱՆ ՋՐԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։ Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
  2. Որո՞նք են ջրաթափանց ե ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։ Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում: Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:
  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը: Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

ՃԱՀԻՃՆԵՐ. ԱՌԱՋԱՑՈՒՄԸ, ԴԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում, որովհետև գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով։
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն: Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ ԵՎ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ տեղեկություններ են մեզ հայտնի Դավիթ Անհաղթի կենսագրությունից:Մեզ հայտնի է, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին: Հայտնի է նաև, որ Անհաղթը նույնպես եղել է Մաշտոցի աշակերտներից և ուսման ուղարկվել Հունաստան: Որպես տաղանդավոր փիլիսոփա’ նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս:
  2. Ինչպես է բացատրվում «Անհաղթ» մականունը։ Ահաղթ անունը Դավիթը ստացել է փիլիսոփայական մրցոթներին միշտ հաղթելու պատճառով:
  3. Ո՞վ է Անանիա Շիրակացին։ Գիտության որ բնագավառներում է նա ուսումնասիրություններ կատարել։Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է: Նա ուսումնասիրել է մաթեմատիկայի, աստղագիտության, օդերևութաբանու­թյան, պատմության և աշխարհագրության բնագավառները:
  4. Ո՞րն է Շիրակացու ամենանշանավոր աշխատությունը և ինչի՞ մասին է այն։ Շիրակացում ամենանշանավոր աշխատոթյունը դա նրա օրացույցն է: Այն կազմվում է տառերով:
  5. Ներկայացրեք ձեր ծննդյան տարեթիվը ըստ Շիրակացու տառանիշերի աղյուսակի: Սթ
  6. Տառանիշերով արտահայտեք հետևյալ տարեթվերը` 885-ՊՁԵ, 1045-ՌԽԵ, 1722-ՌՉԻԲ, 1991-ՌՋՂԱ, 2014-ՍԺԴ:
  7. Ըստ հայկական մեծ թվականության’ Անիի Մայր տաճարի կառուցումն ավարտվել է ՆԽԹ թվականին: Հաշվեք, թե որ թվականն է դա ներկայիս թվականությամբ։449
  8. Ուսուցչի օգնությամբ փորձեք պարզել, թե համաձայն «Աշխարհացույցի»’ Հայաստանի ո՞ր նահանգի տարածքում է գտնվում ձեր բնակավայրը։