Ալեքսանդր Թամանյանի մասին

2afff6018518

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թ․-ի մարտի 4-ին, Եկատերինոդարում (ներկայումս՝ Կրասնոդար)։ Ավարտել է ծննդավայրի դպրոցը: Ծնողները Սաշային դժվարությամբ են մեծացրել, բայց և նկատել են նրա մեջ զարգացող տաղանդն ու արվեստագետի ջիղը։ Դպրոցն ավարտելուց Ալեքսանդրի հայրը դիմել է համայքին՝ օգնություն խնդրելով․ նա որոշել էր ամեն գնով որդուն  ուղարկել լավագույն հաստատություններում կրթություն ստանալու։

Արդյունքում, Ալեքսանդրն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը  ( 1904 թ.-ին ավարտել է): Դեռ երկրորդ կուրսում նա աչքի էր ընկնում իր ինքնատիպ ոճով ուգրավել էր ինչպես ուսանողների, այնպես էլ պատվիրատուների ուշադրությունը։ Օր օրի նկատելի էր դառնում նրա տաղանդն ու դրանից բխող խոստումնալից ապագան։ Այդ տարիքում նա արդեն ուներ պատվերներ։

Նրա լավագույն ընկերներից էին ներկայումս հայտնի արվեստագետներ , իր համակուրսեցիները՝ Բենուա եղբայրները,  որոնց հետ մտերմության շնորհիվ նա գտավ իր ամբողջ կյանքի սիրուն՝ գեղեցկուհի Կամիլային։ Կամիլան Բենուաների քույրն էր բիտանացի ազնվական ընտանիքի դուստր էր, ովքեր հաստատվել էին Ցարական Ռուսաստանում՝ արժանանալով այնտեղ արժանապատիվ վերաբերմունքի և գնահատանքի։ Կամիլայի ներկայությունը Թամանյանի կանքում դրոշմ է թողել նաև նրա աշխատաքներում․ երևանյան յուրաքանչյուր թամանյանական անկյունում նկատելի է կանացի ձևավորումներն ու մեծ սիրով արված աշխատանքը։ Կարծես , հենց նրանց սերն է շունչ  տվել այդ բոլոր քարերին։

Արվեստու Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարի
նե հայկական եկեղեցու վերակառուցումն է (1906 թ.): Նրա նախագծով 1907–1913 թթ.- ին կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը` Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը` Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա–Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը՝ Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո) որտեղ Թամանյանը կիրառել է դասական և XVIII դարի ու XIX դարի սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը` ինքնատիպ մեկնաբանմամբ: 1914 թ-ին Թամանյանն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, իսկ 1917 թ-ին` ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 1919 թ-ին տեղափոխվել է Երևան, որտեղ և առաջացել անհագուրդ ցանկություն՝ կառուցել հայրենի մայրաքաղաքը։ Այդ տարիներին տրող քաղաքական խառնաշփոթը, հեղափոխությունն ու հետապնդումները նոր տեղափոխության պատճառ դարձան։

Թամանյանն ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Իրան՝ Թավրիզ, որտեղ 1921 թ․-ին նա հիմնադրեց գեղարվեստի ստուդիա։ Չնայած նրա աճող համբավին և մեծահարուստների անընդհատ պատվերներին, Թամանյանը չէր կարողանում գտնել արվեստագետին անհրաժեշտ բավարարվածությունը ու տանջվում էր սեփական ազգին անպիտան լինելու մտքից։ Թավրիզում ծանր ժամանակաշրջան էր․ տարածված էր մահացու համաճարակ, որը անտարբեր չանցավ նաև ճարտարապետի ընտանիքի կողքով։ Մահացավ նրանց փոքր դուստրը։ Հոգեկան ծանր ապրումները հաղթահարելով ճարտարապետը դիմում նամակ ուղարկեց Լուկաշինին, ում գրել էր, թե այլևս հոգնել է անընդհատ դեգերումներից և անկարող է թույլ տալ, որ ընտանիքը շարունակի  անցնել այդ բոլոր դժվարությունների միջով և խնդրում էր հնարավորություն տալ հանգիստ աշխատել և արարել հայրենիքում։ Ինչն էր դրդել Թամանյանին դիմել այդ քայլին, ոչ ոք չէր կարող և չի կարող պատասխանել։ Այդ տարիներին նա կարող էր խաղաղ ր ապահով ապրել՝ կատարելով Թավրիզի մեծահարուսների պատվերները, ինչպես նաև վերջին տարիներին ստացել էր հրավեր Եվրոպայում աշխատելու։ Վերջապես , 1923 թ-ին Թամանյանը հրավիրվել է Հայաստան: Նրա ճարտարապետական առաջին և կարևորագույն աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն էր (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Նա գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, Հյուսիսային պողոտան: Վերջինիս աշխատանքները ավարտվել են 2007 թվականին: Իր կյանքի վերջին տարիներին  դեռատի տարիքում մահացավ նրա ավագ դուստր։ Այս երկրորդ կորուստն անտանելի էր Թամանյանի համար և լուրջ հետևանքներ թողեց նրա առողջության վրա։ Ճարտարապետը սկսել էր կուրանալ։ Երևանի հատակագծի կառուցումը օգնեց նրան ավարտել ավագ որդին՝ Գևորգը, ով շարունակեց նաև կառուցել այն բոլոր շենքերը , որը հայրը չէր կարողացել ավարտել։

16343636_1247208888688215_1170910194_n1

Երբ Թամանյանը մահացավ, նրան թաղեցին որդու սպորտային կոշիկներով, քանի որ իր ունեցած միակ կոշիկները մաշել էր Երևանի մի փողոցից մյուսը գնալու և շինարարությանը հետևելու արդյունքում։ Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ ներկայիս Օպերայի և բալետի շենքում, որը դեռ նոր էին սկսել կառուցել և պատերը գետնից ընդհամենը մեկ մետր էին բարձր։ Թամանյանը ստեղծեց մի նոր ոճ թամանյանական ոճը։ Մինչ այսօր թամանյանական ոճը գրավում է ինչպես շատ ճարտարապետների, այնպես էլ մասնագիտությունն ընտրած ուսանողներին։ Յուրքանչյուր տարի Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի սաները այցելում են Երևան փնտրելու Թամանյանի հաջողության բանալին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով