Սովորողի ամփոփիչ հաշվետվություն

1.Տեղադրել բնագիտության, հայրենագիտության բաժնի հղում

Հայրենագիտություն

Բնագիտություն

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԵՎ ՍՆԿԵՐ

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր

Ալեքսանդր Թամանյանի մասին

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Հեշտերը

ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԵՎ ՍՆԿԵՐ

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր

Դժվարները

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Ամեն ինչ արած է։

5.Ինչ հայրերանագիտական մեկօրյա (քաղաքից դուրս, թանգարաններ) ճամփորդությունների ես մասնակցել։ Տեղադրիր հաշվետու հղումները։

Ես ոչմի մեկօրյա (քաղաքից դուրս, թանգարաններ) ճամփորդություններին չեմ մասնակցել։

6.Ինչ եռօրյա ճամբարների ես մասնակցել։ Որը կառանձնացնեիր, առաջարկներ, տեղադրիր հաշվետու պատումի հղումը։

Ես չեմ եղել։

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Այո ես կկարողանայ։ Բակտերիաների և սնկերի համար խնաեի բայց բակտերիաներին բարդ կլիներ, 1 գրամ հողում կա միլիոնավոր բակտերիաներ իսկ սնկերին ավել հեշտ կլիներ խնաել։

8. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել

Շատերին եմ մասնակցել բայց մի հատ ֆլեշմոբ չեմ արել։

9. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում, հղումն ուղարկել։

Բնագիտության փորձ՝ մանդարինը ջրով ապակե անոթի մեջ

9. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։

9․5։

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր

Առաջադրանք՝

  • Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը:Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը:
  • Որ  է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները: Վան-Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում՝  հզոր պարիսպ։
  • Արմավիր- Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։
  • Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

Ալեքսանդր Թամանյանի մասին

2afff6018518

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թ․-ի մարտի 4-ին, Եկատերինոդարում (ներկայումս՝ Կրասնոդար)։ Ավարտել է ծննդավայրի դպրոցը: Ծնողները Սաշային դժվարությամբ են մեծացրել, բայց և նկատել են նրա մեջ զարգացող տաղանդն ու արվեստագետի ջիղը։ Դպրոցն ավարտելուց Ալեքսանդրի հայրը դիմել է համայքին՝ օգնություն խնդրելով․ նա որոշել էր ամեն գնով որդուն  ուղարկել լավագույն հաստատություններում կրթություն ստանալու։

Արդյունքում, Ալեքսանդրն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը  ( 1904 թ.-ին ավարտել է): Դեռ երկրորդ կուրսում նա աչքի էր ընկնում իր ինքնատիպ ոճով ուգրավել էր ինչպես ուսանողների, այնպես էլ պատվիրատուների ուշադրությունը։ Օր օրի նկատելի էր դառնում նրա տաղանդն ու դրանից բխող խոստումնալից ապագան։ Այդ տարիքում նա արդեն ուներ պատվերներ։

Նրա լավագույն ընկերներից էին ներկայումս հայտնի արվեստագետներ , իր համակուրսեցիները՝ Բենուա եղբայրները,  որոնց հետ մտերմության շնորհիվ նա գտավ իր ամբողջ կյանքի սիրուն՝ գեղեցկուհի Կամիլային։ Կամիլան Բենուաների քույրն էր բիտանացի ազնվական ընտանիքի դուստր էր, ովքեր հաստատվել էին Ցարական Ռուսաստանում՝ արժանանալով այնտեղ արժանապատիվ վերաբերմունքի և գնահատանքի։ Կամիլայի ներկայությունը Թամանյանի կանքում դրոշմ է թողել նաև նրա աշխատաքներում․ երևանյան յուրաքանչյուր թամանյանական անկյունում նկատելի է կանացի ձևավորումներն ու մեծ սիրով արված աշխատանքը։ Կարծես , հենց նրանց սերն է շունչ  տվել այդ բոլոր քարերին։

Արվեստու Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարի
նե հայկական եկեղեցու վերակառուցումն է (1906 թ.): Նրա նախագծով 1907–1913 թթ.- ին կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը` Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը` Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա–Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը՝ Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո) որտեղ Թամանյանը կիրառել է դասական և XVIII դարի ու XIX դարի սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը` ինքնատիպ մեկնաբանմամբ: 1914 թ-ին Թամանյանն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, իսկ 1917 թ-ին` ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 1919 թ-ին տեղափոխվել է Երևան, որտեղ և առաջացել անհագուրդ ցանկություն՝ կառուցել հայրենի մայրաքաղաքը։ Այդ տարիներին տրող քաղաքական խառնաշփոթը, հեղափոխությունն ու հետապնդումները նոր տեղափոխության պատճառ դարձան։

Թամանյանն ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Իրան՝ Թավրիզ, որտեղ 1921 թ․-ին նա հիմնադրեց գեղարվեստի ստուդիա։ Չնայած նրա աճող համբավին և մեծահարուստների անընդհատ պատվերներին, Թամանյանը չէր կարողանում գտնել արվեստագետին անհրաժեշտ բավարարվածությունը ու տանջվում էր սեփական ազգին անպիտան լինելու մտքից։ Թավրիզում ծանր ժամանակաշրջան էր․ տարածված էր մահացու համաճարակ, որը անտարբեր չանցավ նաև ճարտարապետի ընտանիքի կողքով։ Մահացավ նրանց փոքր դուստրը։ Հոգեկան ծանր ապրումները հաղթահարելով ճարտարապետը դիմում նամակ ուղարկեց Լուկաշինին, ում գրել էր, թե այլևս հոգնել է անընդհատ դեգերումներից և անկարող է թույլ տալ, որ ընտանիքը շարունակի  անցնել այդ բոլոր դժվարությունների միջով և խնդրում էր հնարավորություն տալ հանգիստ աշխատել և արարել հայրենիքում։ Ինչն էր դրդել Թամանյանին դիմել այդ քայլին, ոչ ոք չէր կարող և չի կարող պատասխանել։ Այդ տարիներին նա կարող էր խաղաղ ր ապահով ապրել՝ կատարելով Թավրիզի մեծահարուսների պատվերները, ինչպես նաև վերջին տարիներին ստացել էր հրավեր Եվրոպայում աշխատելու։ Վերջապես , 1923 թ-ին Թամանյանը հրավիրվել է Հայաստան: Նրա ճարտարապետական առաջին և կարևորագույն աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն էր (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Նա գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, Հյուսիսային պողոտան: Վերջինիս աշխատանքները ավարտվել են 2007 թվականին: Իր կյանքի վերջին տարիներին  դեռատի տարիքում մահացավ նրա ավագ դուստր։ Այս երկրորդ կորուստն անտանելի էր Թամանյանի համար և լուրջ հետևանքներ թողեց նրա առողջության վրա։ Ճարտարապետը սկսել էր կուրանալ։ Երևանի հատակագծի կառուցումը օգնեց նրան ավարտել ավագ որդին՝ Գևորգը, ով շարունակեց նաև կառուցել այն բոլոր շենքերը , որը հայրը չէր կարողացել ավարտել։

16343636_1247208888688215_1170910194_n1

Երբ Թամանյանը մահացավ, նրան թաղեցին որդու սպորտային կոշիկներով, քանի որ իր ունեցած միակ կոշիկները մաշել էր Երևանի մի փողոցից մյուսը գնալու և շինարարությանը հետևելու արդյունքում։ Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ ներկայիս Օպերայի և բալետի շենքում, որը դեռ նոր էին սկսել կառուցել և պատերը գետնից ընդհամենը մեկ մետր էին բարձր։ Թամանյանը ստեղծեց մի նոր ոճ թամանյանական ոճը։ Մինչ այսօր թամանյանական ոճը գրավում է ինչպես շատ ճարտարապետների, այնպես էլ մասնագիտությունն ընտրած ուսանողներին։ Յուրքանչյուր տարի Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի սաները այցելում են Երևան փնտրելու Թամանյանի հաջողության բանալին։

Ինչ է պատարագը

 Բարեպաշտ հավատացյալը Եկեղեցում, տոնախմբությունների ընթացքում հոգեպարար շարականների և աղոթքների միջից հոգևոր հարաբերության, հաղորդության մեջ է մտնում երկնքի պատվական Սրբերի հետ և նրանց բարեխոսությունը հայցելով՝ մեղքերի թողություն և գործերի հաջողություն է խնդրում Աստծուց։ Իսկ Սուրբ և Անմահ Պատարագի մեջ հավատացյալը, տեսանելի և շոշափելի Քրիստոսի Մարմնի և Արյան հաղորդությամբ, ուղղակի միանում է իր Արարիչ Աստծո հետ. «Նա, ով իմ Մարմինն է ուտում և իմ Արյունն է խմում, իմ մեջ է բնակվում, և ես՝ նրա մեջ» (Հովհաննես Զ 57):
Արդարև, սա սքանչելի և անբացատրելի խորհուրդ է, ինչպես ԴԳ դարի սկզբում Խաչատուր վարդապետ Տարոնեցին երգել է. «Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբ…»։ Թարգմանություն. խորհուրդ խորին, մարդկային մտքով անհասանելի… Ինչ որ տեսնում ենք մարդկային հավատի աչքերով և պիտիջանանք հասկանալի դարձնել միայն այդ դիրքով։ Սուրբ Պատարագի խորհուրդը հաստատվեց հենց մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից մատնության գիշերը։

 Սուրբ Պատարագը մատուցվում է Նրա խաչելության և մահվան հիշատակի ու միևնույն ժամանակ մեզ՝ բարեպաշտ հավատացյալներիս, հոգևոր և աստվածային սնունդ տալու համար, ինչպ ես մեր Տերն է ասում. «Եթե մարդու Որդու Մարմինը չուտեք և նրա Արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա» (Հովհաննես Զ 54):

 Նախ՝ պետք է հասկանանք, թե ինչ է Պատարագը։ «Պատարագ» բառը զանազան իմաստներ ունի՝ զոհ, ընծա, նվեր և այլն։ Իսկ այստեղ՝ մեզ ծանոթ իմաստով նշանակում է Քրիստոսի Մարմնի և Արյան խորհուրդը և նրա իրականացումը արարողության ընթացքում։ Պետք է ասել, որ զոհի, պատարագի ընծայումը, նվիրումը մարդկային պատմության սկզբից ի վեր գոյություն ունեցել է բոլոր ազգերի մեջ։ Այդ զոհը կամ ընծան՝ գառնուկներ, նոխազներ, ինչպես նաև ուտեստեղեն, գույք, զարդեղեններ և այլն, մատուցում էին իրենց աստվածներին։ Այս զոհագործությամբ կարծում էին, թե պիտի սիրաշահեն իրենց աստվածների բարյացակամությունը և պիտի մեղմացնեն նրանց ահավոր բարկությունը։

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած: Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդր գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը: Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը: Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում: Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև: Ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները: կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Շառլ Անզնավորի մասին

Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան, մայիսի 22, 1924, Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ — հոկտեմբերի 1, 2018, Մուրիես), ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։

Չմոռանալով արվեստի մասին՝ նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։

2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Ի՞նչ է լիճը:

         Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և                         կապված չեն օվկիանոսի հետ:

        2. Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների              են լի­նում: Բերեք   օրինակներ:

          Լճային գոգավորությունները ըստ ծագման՝  լի­նում են տեկտոնական, հրաբխային,              տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

           Հրաբխային է Քարի լիճը: 

       3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:

         Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ:

         Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում:

        4 . Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

           Ջրամբարը արհեստական լիճ է, որը ստեղծվել է մարդու կողմից:

           Ջրամբարները օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման,                                             էլեկտրաէներգիա   ստանալու և ձկնաբուծության համար:

Ամփոփիչ թեստային աշխատանք. քարոլորտ

Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ) երկրածալքերում

2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտային գ) գրանիտային

Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են միջնապատյան :
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ’ ջլորորտ և քարոլորտ:
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գործող :
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ:
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են լանջ:
Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:-այո
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:-այո
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:-այո
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:-այո
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ:-ոչ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ տեղեկություններ են մեզ հայտնի Դավիթ Անհաղթի կենսագրությունից: Մեզ հայտնի է որ նա եղել է 5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներ­կայացուցիչը: Մեզ նաև հայտնի է որ նրա անունը նույնացվում է նաև իմաստուն փիլիսոփա հասկացության հետ:
  2. Ինչպես է բացատրվում «Անհաղթ» մականունը։ Ան­հաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփա­յական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար:
  3. Ո՞վ է Անանիա Շիրակացին։ Գիտության որ բնագավառներում է նա ուսումնասիրություններ կատարել։  Ինչպես գրված է տեքստում՝ Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչ և, որ Շիրակացուց մեզ են հասել ար­ժեքավոր աշխատանքներ՝ նվիրված մաթեմատի­կային, աստղագիտությանը, օդերևութաբանու­թյանը, պատմությանն ու աշխարհագրությանը, իսկ դա նշանակում է, որ շիրակացին ուսումնասիրել է նաև մաթեմատի­կա, աստղագիտություն, աշխարհագրություն և այլն:
  4. Ո՞րն է Շիրակացու ամենանշանավոր աշխատությունը և ինչի՞ մասին է այն։ Դա աշխարհացույցն է ՝Անանիա Շիրակացու այս աշխատությունն իր արժեքը պահ­պանում է նաև մեր օրերում։ «Աշխարհացույցի» միջոցով գիտնա­կանները դեռ շարունակում են հստակեցնել մեր պատմական հայրենիքի առանձին հատվածների սահմանները, բնակավայրերի ճիշտ տեղադիրքը, բնական մի շարք օբյեկտների անվանումները և այլն։
  5. Ներկայացրեք ձեր ծննդյան տարեթիվը ըստ Շիրակացու տառանիշերի աղյուսակի: ՍԸ
  6. Տառանիշերով արտահայտեք հետևյալ տարեթվերը` 885-ՊՁԵ, 1045-ՌԽԵ, 1722-ՌՉԻԲ, 1991-ՌՋՂԱ, 2014-ՍԺԴ:
  7. Ըստ հայկական մեծ թվականության’ Անիի Մայր տաճարի կառուցումն ավարտվել է ՆԽԹ թվականին: Հաշվեք, թե որ թվականն է դա ներկայիս թվականությամբ։ 449
  8. Ուսուցչի օգնությամբ փորձեք պարզել, թե համաձայն «Աշխարհացույցի»’Հայաստանի ո՞ր նահանգի տարածքում է գտնվում ձեր բնակավայրը։