Թեստ 1

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարցավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    —Ամբողջ————————————————

————անգամ—————————————
———————երբեք——————————

——————————դարցավ———————

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
—————Վատ————              ———լավ———————

—————սովորական————              —————անսովոր—————

———————պարզ——              ———բարդ———————
—————երկար————              ————կարճ——————

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        ————հոգնակի—————————                     

բ/ հարցերին     ————հոգնակի—————————                    

գ/ դարակները  ———հոգնակի——————————                    

դ/ խրճիթ          ———————եզակի——————                     

6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

—————մարդիկ——————       ———սեղան—————————
————————բարդի———       ————աթոռ————————

7.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է               ———ձանձրանալ————————
բ/չէր կարողանում               ——չկարողանալ—————————
գ/դնեն                                     —————դնել———————
դ/դարձավ                              ———————դառնալ—————

8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա       —Ամպեր, ստվեր, նամակաշիներ———————

ստորոգյալ     ————բարդի, ունի, գրում——————

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                  —————սոխ———————

11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
——Նա շատ հարցեր է տալիս բայց նրա հարցերը տարորինակ են, նա տենցել չկարոխացավ հարցեր տալ։———————————————————————————————————————————————————————————————————————————————

12.Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
———————Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր:—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչու են շները շատ հաչում։

Որովհետև նրանք շատ են սիրում հաչալ։

Ինչու բեղերը կատու ունեն։

Որովհետև նրանք չեն կարա առանձ բեղեր։

Ոզնինները ինչու ունեն փշեր։

Որովհետև նրանք կարան պաշտպանվեն ուրշներից։

15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու մարդը մազ ունի։

Ոնց է աշխատում արևը։

Ինչից են սարգված քարերը։

Ոնց են մարդիկ խոսում։

1․Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Արևելյան դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։ Ես 1 դասարանից եմ այստեղ, ոչմի ուրիշ դպրոց չեմ հաճախել։
  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չես մոռանա, ինչո՞ւ: Չեմ մոռանա իմ ուսուցիչներին, ամենից շատ կարևորը գիտելիքները։
  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որոնք քեզ հետ տանում ես։ Գիտելիքներ, ուրախություն, երջանկություն, հաճույքներ և ընկերությունը։
  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց: 4-5 դասարաներում դուք լինելու եք ամենա մեծը դպրոցում, նոր թեմաներ եք անցնելու, նոր ուսուցիչներ են նոր լինելու և նոր գիտելիքներ։
  • Արևելյան դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․ Ինձ օգնել է ընկեր Գոհարը, սա էլ նկարը։
  • Պատրաստիր 2-3ր տեսանյութ, որը պատմում է Արևելյան դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներիդ խնդրիր, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն քո ուսումնական գործունեությունը Արևելյան դպրոցում:

2․Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին: Որ այնտեղ լինելու են նոր թեմաներ և նոր ընկերներ։
  • Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել Միջին դպրոց: Ոչ, ես չեմ ցանկանում գնալ միջին դպրոց։
  • Թվարկիր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին: Ես գիտեմ ընկեր Ռուբիկին և ընկեր Արմանին։ Ընկեր Ռուբիկը ֆուտբոլ է սովորացնում խաղալ իսկ ընկեր Արմանը գիմնաստիկաի դասատու է։
  • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը: Որ այնտեղ շատ երջանիկ լիներ։

Փոխեցին գլուխները

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։ Ուսուցիչը բարի է և խելացի։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։ Գրել, տանել, բառաչել, մլավել, պոկել։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
  • Իմ դուրը եկավ այս հատվածը, որովհետև, այս տեղ առյուծը բե-ե-ե-ե,բե-ե է անում։
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր դառնալ ամենա համով ուտելիքը
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում նա էլ երբեք չի գալու մեր դասարան

Եթե մուկը մլավեր նա կկարողանար մարդկանց կատակել

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց մարդիկ կհոգնեին

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։ Դա կնշանակեր որ մարդիկ պետք են քնել արևին։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-մռնչում է

Ոչխարը-բառաչում է

Խոզը-խռխռում է

Հավը-կչկչում է

Այծը-մկկում է

Կատուն-մլավում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

սիրուն շերեփ

փչացաց հեռախոս

անձայն զանգ
համով պղպեղ

շշմած արջ

ակրմիր նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:
  • Անձայն զանգ
  • կար չկար մի գյուղ, այդ գյուղում մի զանգ կար։ Այդ զանգը չեր զրնգում, և մի օր եղավ հրդեհ, մարդիկ չկարողացան զանգակով զգուշացնել քնած մարդկանց, հեըո մի մարդ ասաց-Էս ինչ զանգակա է, չի զրնգում, գոնե ոտեր առներ և գնար մարդկանց զգուշացնել։ Իսկապես զանգակը ոտ է առնում և գնում օգնում մարդկանց։ այսպես էլ զանգակը դառավ հերոսը իրանց գյուղում։
  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

Մայրենի

Կարդա՛, ծանոթացի՛ր Ջանի Ռոդարիի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ» փաթեթին, ընտրի՛ր դրանցից մեկը, սովորի՛ր պատմել, մտածի՛ր և գրի՛ր հարցեր ընտրածդ պատմվածքի վերաբերյալ։

Ես ընտռեցի <<ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ ԿԱՏՈՒՆ>>

1․ Ով էր թարգմանում կատուին։

2․Ճանպորդ կատուն իրականում ինչ էր։

3․ Քո սիրած հատվածը որն է։

4․ Կատուն խաղալիք էր։

Շխթա

Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար» շարքից ընտրի՛ր մեկը, տեղադրի՛ր բլոգումդ, սովորի՛ր շատ լավ կարդալ, ապա մտածի՛ր հարցեր ընտրածդ պատմության վերաբերյալ, հարցերը գրի՛ր պատմության ներքևի հատվածում, դասարանում կուղղես ընկերներդ։ Ըստ ցանկության կարող ես ընտրածդ պատմությունը նկարել և նկարածդ դարձյալ կցել պատմությանը։

Ես ընտռեցի <<Շխթա>>։

1․ Շխթան ինչու երջանիկ դառավ։

2․ Շխթան ինչի մասին էր մտածում։

3․ Անցորդը ինչ արեց։

Հնարագետ ջուլհակը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում: Կենսոլորտը Երկրի այն տարածքն է, որը ներառում է բոլոր կենդանի օրգանիզմները և նրանց միջավայրը, որտեղ նրանք գոյություն ունեն: Սա բարդ համակարգ է, որտեղ կենդանի օրգանիզմները փոխազդում են միմյանց և անշունչ միջավայրի հետ: Կենսոլորտը ծածկում է մոլորակի բոլոր էկոհամակարգերը, որտեղ գոյություն ունի կյանք:
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները: Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: 
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը: Կենդանի օրիգանիզմներ թագավորությթւններն են՝ բույսերը, կենդանիները, մանրէները և սնկերը։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք: Ես գիտեմ կենդանի օրգանիզմները թթվածնի, ներշնչում և ածխաթթու գազի արտաշնչումը, փայտից կահույքը պատրաստում և այլն։
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները: Կենդանի օրգանիզմները կենսոլորտում իրականացնում են նյութերի շրջապտույտը։
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք: Ես գիտեմ շրջակա միջավայրի աղտոտում, Էկոհամակարգի ճկունությունը և թափոնների կառավարումը։

Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը»  պատմվածքի 1-ին մասը։
  2. Պատմվածքի 1-ին մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր և սովորի՛ր։ Դերվիշ-Մահմեդականների թափառական կրոնավոր: Ամենազոր-ամենակարող։ Երկյուղ-վախկոտ, վախենալ։ Փարատել-հեռացնել, ցրել։

Արսենի առաջադրանքները

Առաջադրանքներ

1․ Բերանը, լեզուն, ոտները և ձեռքերը ինչ ասացին գլխին։ -Ինչո՜ւ ես հըմ անում:

2․Նշված բառերից բառակապակցություներ կազմիր։

Ծուռ, սխալ, խելացի, տխուր։

Աթոռ, լամպ, պատասխան, ձյուն։

Ծուռ աթոռ, Խելացի պատասխան, սխալ լամպ, տխուր ձյուն։

3․Պատմվածքից դուրս գրի՛ր 5 հատ բայ։

Ուտել, խմել, ասել, խոսել, շինել։

4․Վերնագրիր պատմվածքը։ Անպետք գլուխը

5․Բառերը բաժանիր երկու խմբերի ածակաների և գոյակաների։

Տուն, ծառ, կարմիր, ծիածան, դեղին, ուրախ, աղջիկ, շգեղ, տխուր, ինքնաթիռ։

Գոյական-Տուն, ծառ, ծիածան, աղջիկ, ինքնաթիր։

Ածական-կարմիր, դեղին, ուրախ, շգեղ, տխուր։

Մեղուն ու հավը

  • Ծանոթացի՛ր Ղ․ Աղայանի մանկական պատմվածքներին։
  • Ընթերցի՛ր և առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած պատմվածքը։ Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:
  • Ընտրածդ պատմվածքի վերաբերյալ հարցեր և առաջադրանքներ կազմի՛ր։
  • 1․ Հավիկը օրը քանի ձու է ածու՞մ։
  • 2․Մեղուն աշխատասեր է այս պատմությունում։
  • 3․ Դուրս գրիր գոյական բառերը։
  • 4․ Դուրս գրիր բայեր տեքստից
  • 5․Ստեղծիր քո պատմությունը <<Մեղուն ու հավը>>-ի պես։
  • 6․ Նշիր որ թվին է ստեղծվել <<Մեղուն ու հավը>>
  • 1900թ
  • 1902թ
  • 1911թ
  • 7․ Քեզ դուր եկավ տեքստը՞։Ինչու՞։

Մայրենի

  1.  Ա և Բ խմբի բառերը միացրո՛ւ և բառակապակցություններ կազմի՛ր։

Ա․ շատախոս, ծուռ, բկլիկ, խաբարբզիկ

Բ․ գդալ, գրպան, ականջ, թեյնիկ

Օրինակ՝ բկլիկ գդալը, շատախոս գրպանը և այլն․․․

Բառակապակցություններից մեկն ընտրի՛ր և պատմություն հորինի՛ր։

2.Սիրելի՛ սովորող, ապրիլի 14-ին Համո Սահյանի ծննդյան օրն էր։ Հ․ Սահյանի ծննդյան օրվա կապակցությամբ ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:

Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի հետևյալ տարբերակները՝

  •  Ընտրի՛ր մեր սովորած կամ քո նախընտրած սահյանական բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:
  • Ընտրի՛ր Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը,  երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:
  • Համացանցից գտի՛ր Համո Սահյանի մասին հետաքրքիր տեղեկություններ, դի՛ր բլոգումդ, կարդա՛, իսկ ընտանիքիդ անդամներից որևէ մեկին խնդրի՛ր տեսագրել կամ ձայնագրել կարդացածդ։
  • Կարող ես առաջարկել շնորհավորանքի քո տարբերակը։